Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր է ճանապարհել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ իր և զորմասում գտնվող յուրաքանչյուրի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը։ «Ձեր անձնվիրությունը, կարգապահությունն ու սահմանն անառիկ պահելը ձեզանով հպարտանալու հիմքն են», - ընդգծեց Արման Սարգսյանը՝ ամփոփելով։ Արման Սարգսյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետև սահմանապահ ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին դիրքեր՝ գործընկերներին փոխարինելու»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]