Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ ԱՄՆ- ից ժամանած բարերարների

Արցախի պետնախարարն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ ԱՄՆ-
ից ժամանած բարերարների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ կառույցի ԱՄՆ գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համահայկական կառույցի կողմից ընթացիկ ու իրականացված աշխատանքների խորապատկերում քննարկվել են կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համագործակցությանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հիմնադրամի նվիրատուների՝ ի դեմս ԱՄՆ-ում ապրող բարերարների ակտիվ մասնակցությունը հայկական երկրորդ պետության զարգացման ծրագրերին, հատկապես, տնտեսական, սոցիալական ու ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:

Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր Ձեր այստեղ գտնվելը հարստացնում ու հիմնավորում է տարիների ձեր նվիրումը՝ ուղղված Արցախում բազմաթիվ խնդիրների լուծմանը: Բավարար է նշել միայն համահայկական կառույցի միջոցով ջրամատակարարման, ճանապարհների, բնակարանային, դպրոցական ու նախակրթական հաստատությունների շինարարության տարիների հետ աճող ծավալները: Հաճելի է և կարևոր, որ գտնվելով հայկական երկրորդ պետությունում՝ անձամբ գնահատում եք տարիների ձեռքբերումները: Արցախում ապրող հողագործից ու սահմանը պահող զինվորից Ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն այդ հեռավորությունն ընդամենը տարածություն է, Դուք շարունակում ենք մնալ յուրաքանչյուրի կողքին»:

Հանդիպման ընթացքում պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է 5 տասնյակ բարերարներից կազմված պատվիրակության կողմից բարձրացած հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, ներդրումային քաղաքականությանը, սոցիալական ծրագրերին, վերաբնակեցման քաղաքականությանն ու երկրի կենսագործունեությանն առնչվող տարբեր հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]