1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անկախության  տոնի առթիվ  Դավիթ Բեգինյանի հրամաններով պարգևատրվել են ՀԿԱԾ- ի մի շարք աշխատակիցներ

Անկախության  տոնի առթիվ  Դավիթ Բեգինյանի հրամաններով պարգևատրվել են ՀԿԱԾ-
ի մի շարք աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, սեպտեմբերի 20-ին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի  է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը շնորհավորել է աշխատակիցներին  գալիք տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթել խաղաղություն, առողջություն,  արգասաբեր  գործունեություն, կամք և վճռականություն՝ Ծառայության պատասխանատու գործը հավուր պատշաճի կատարելու համար։

Ծառայության կենտրոնական մարմնի և մարզային ստորաբաժանումների 19 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:

Շնորհավորելով նորանշանակ աշխատակիցներին` Դավիթ Բեգինյանը հույս է հայտնել,  որ կարճ ժամանակահատվածում նրանք կինտեգրվեն ծառայության աշխատանքներին և արժանվույնս  կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին:

«Գիտեք՝ հարկադիր կատարողի աշխատանքը դժվար էհաճախ գործ եք ունենալու մարդու հետ, որը օրենքը և իրականությունը ընկալելու է սուբյեկտիվ տեսանկյունից, ուստի, կոչ եմ անում՝  լինել բացատրելի և արդարության տեսանկյունից քաղաքացու համար վստահելի»,- ասել է  Դավիթ Բեգինյանը:

Հայաստանի Հանրապետության անկախության  hռչակման 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ  պարգևատրվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]