Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Brexit-ի շուրջ հանդիպումը արդյունք չտվեց. Բրյուսել

Brexit-ի շուրջ հանդիպումը արդյունք չտվեց. Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլիի եւ ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեի հանդիպումն անարդյունք Է ավարտվել, կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 20-ին տարածվել Է Բրյուսելում:

«Միշել Բառնիեն եւ Սթիվեն Բարքլին պայմանավորվեցին, որ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն,-նշվում Է դրանում:-Չափազանց կարեւոր Է, որ դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում ներառվի լիովին աշխատունակ եւ իրավաբանորեն ֆունկցիոնալ որոշում: Մենք առաջվա պես պատրաստ ենք ուսումնասիրելու ցանկացած առաջարկություն, որը համապատասխանում Է «բեքստոպի» բոլոր նպատակներին»: Փաստաթղթում ընդգծվում Է, որ Բառնիեն եւ իր թիմը Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ի խորհրդին կտեղեկացնեն բանակցությունների ընթացքի մասին:

Այսպիսով՝ Եվրամիության կողմից Մեծ Բրիտանիայի իշխանություններից սեպտեմբերի 19-ին ստացած փաստաթղթերը, որոնք, ենթադրաբար, պետք Է բովանդակեին Լոնդոնի առաջարկությունները Brexit-ի պայմանների վերաբերյալ, չեն գոհացրել Բրյուսելին: Այս եզրակացությունը կարելի Է անել թեւուզեւ այն պատճառով, որ ԵՀ-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա բանակցություններում առաջընթացի մասին, ինչը կողմերն ակնկալում Էին ուղարկված փաստաթղթերի կապակցությամբ: Ինչպես արդեն տեղեկացվել Է, սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում հավանություն Է տրվել այն բանաձեւին, ըստ որի Մեծ Բրիտանիան կարող Է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում, սակայն պետք Է պահպանի ազատ տեղաշարժն Իռլանդիայի սահմանին եւ, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության դեպքում կատարի ֆինանսական պարտավորությունները Եվրամիության հանդեպ: Այս փաստաթուղթը կոչված Է ընդգծելու Եվրամիության դիրքորոշումը հանգուցային հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն՝ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում:

«Եվրախորհրդարանը կպաշտպանի ժամկետների երկարաձգումը, որոնք կանխապայման են դրված Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածում, եթե պատճառներ եւ նպատակ լինեն դրա համար, մասնավորապես, (ցանկություն) խուսափել առանց գործարքի Brexit-ից, անցկացնել խորհրդարանական ընտրություններ կամ հանրաքվե, հրաժարվել 50-րդ հոդվածի կիրառումից կամ համաձայնագիր կնքել դուրս գալու պայմանների վերաբերյալ»,- հայտարարել են զեկույցի հեղինակներն՝ ընդգծելով, որ դա չպետք Է ազդի ԵՄ-ի ինստիտուտների գործունեության վրա:

Նրանք հիշեցրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը կառավարությանը պարտավորեցնում Է Եվրամիությունից խնդրել հերթական հետաձգումը, եթե հոկտեմբերի 19-ին Բրյուսելի հետ գործարքը ձեռք չբերվի, թեեւ դուրս գալու պաշտոնական ժամկետն այս պահին հոկտեմբերի 31-ն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ