1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության 
տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Անկախության տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։

Բելգիայի թագավոր Ֆիլիպն Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մաղթել է բարօրություն և բարգավաճում:

Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը շնորհավորական ուղերձում նշել է, որ Կանադան հպարտ է այն հանգամանքով, որ մեծ հայկական համայնքի տունն է համարվում: «Նրանք ամեն օր նպաստում են մեր բարգավաճմանը, ամրապնդում են հարաբերությունները մեր երկու երկրների միջև: Կանադան շարունակում է հանձնառու լինել՝ աշխատելու Հայաստանի հետ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարական գործընթացները, թափանցիկ տնտեսական կառավարումը»,- ասված է Ջուլի Պայետի շնորհավորական ուղերձում:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ: «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ աշխատելու Ձեզ հետ՝ բոլոր ոլորտներում մեր միջև համագործակցության կապերն ամրապնդելու նպատակով՝ հանուն մեր բարեկամ երկրների ընդհանուր շահերի»,- նշվում է Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի շնորհավորական ուղերձում:

Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն փոխհրամանատար, Աբու Դաբիի Արքայազն Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը քաջառողջություն է մաղթել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ մշտական առաջընթաց և բարեկեցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]