Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հստակ հանձնարարականներ է տվել ոստիկանությանը

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հստակ հանձնարարականներ է 
տվել ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությանը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ են տրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Վարչապետի կողմից հնչեց անհրաժեշտ հանձնարարական, որից հետո մենք, բնականաբար, փակ քննարկման ընթացքում մասնագիտական քննարկումն անցկացրինք և ընդհանուր առմամբ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի, թե նախկին, թե ներկայումս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը առհասարակ բացառվեն և բացահայտվեն: Տրվել են կոնկրետ հանձնարարականներ, և այդ հանձնարարականներն իրավապահ մարմինները պետք է կատարեն»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքար մշտապես տարվել է, իսկ գոհացնում են տեմպերը, թե` ոչ, այդ հարցին պետք է պատասխանի երկրի քաղաքական ղեկավարությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]