Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Արարատ Միրզոյանը պարզաբանեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր հայտարարությունները

Արարատ Միրզոյանը պարզաբանեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր 
հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտություն մեկ տարի առաջ չի տեսել, սակայն այժմ դրա համար բավարար հիմքեր ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը:

«Մեկ տարի առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել այդպիսի անհրաժեշտություն, ըստ այդմ, այդպես է արտահայտվել: Այժմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսնում է այդ հիմքերը, և, ըստ այդմ, խոսում է այդ մասին»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը կանխատեսումներ չարեց, թե ինչ ճակատագիր կունենա որոշման նախագիծը և հորդորեց սպասել դեպքերի ընթացքին:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Խմբակցությունը նախագիծը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

2018թ. հուլիսի 5-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ