Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարները:

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների և բանկի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Ոչ ֆինանսական ծառայությունների մասին:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին ֆինանսական ծառայություններ տրամադրելուց բացի, արդեն 5 տարի է, որ մատուցում է նաև ոչ ֆինանսական ծառայություններ: Բանկն այժմ 13 տարբեր թեմաներով անվճար դասընթացներ է իրականացնում՝ օգնելով ՓՄՁ-ներին բարելավել իրենց բիզնեսի կառավարումը, խթանել վաճառքները, ավելի արդյունավետ դարձնել մարքեթինգային գործողություններն ու առհասարակ՝ օգնում է նրանց իրենց բիզնեսում ձևավորել կառավարման նոր մշակույթ: Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների վստահությունը և հպարտ ենք նրանց բոլոր ձեռքբերումներով»,-իր խոսքում նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]