Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Բռնցքամարտի հավաքականն ի զորու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել. Արթուր Գևորգյան

Բռնցքամարտի հավաքականն ի զորու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել. Արթուր Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր է ակնկալում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել ընտրանու անդամ Հովհաննես Բաչկովին աշխարհի առաջնությունում երկրորդ անգամ բրոնզե մեդալակիր դառնալու համար:

« Բարձր եմ գնահատում նաեւ մեր մյուս բռնցքամարտիկների կատարած աշխատանքը, որոնցից մի քանիսին շատ քիչ չբավականացրեց մեդալի համար։ Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկներից շատերը տոնեցին 2-3 հաղթանակ, ինչը նշանակում է, որ հավաքականը ի զորու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել»,-գրել է Գևորգյանը:

Բռնցքամարտիկները Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն միջազգային 5 մրցաշարերի ընթացքում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ