Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կլիմայական գործադուլներ կանցկացվեն աշխարհի 156 երկրում

Կլիմայական գործադուլներ կանցկացվեն աշխարհի 156 երկրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազմակերպիչները հայտարարել են սեպտեմբերի 20-ից մինչեւ 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների անցկացման մասին աշխարհի 156 երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ի պաշտպանություն կլիմայի գործադուլային շարժման հիմնադիր Գրետա Թունբերգը Twitter-ի իր օգտահաշվում:

Շվեդ աշակերտուհի Թունբերգն անցյալ տարի դպրոցում ուսման փոխարեն սկսել Է գնալ Շվեդիայի խորհրդարանի մոտ՝ կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցներն ուժեղացնելու՝ իշխանություններին ուղղված պահանջներով: Թունբերի նախաձեռնությունը վերածվել Է ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture-ի: «Վաղը մենք կվերադառնանք գործադուլի: Գլոբալ կլիմայական գործադուլը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 27-ը՝ 5225 ակցիա 156 երկրում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

FridaysForFuture-ի ենթադրությամբ՝ ամենաընդգրկուն ակցիաները տեղի կունենան ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Կլիմայական գործադուլներն անցկացվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի առնչությամբ, որն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 23-ին: Գագաթնաժողովում երկրների ղեկավարները կքննարկեն գլոբալ տաքացման կանխման գործողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]