1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընտրել ենք իրավական ուղին. Վարդանյանը՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին

Ընտրել ենք իրավական ուղին. Վարդանյանը՝ Թովմասյանի լիազորությունները 
դադարեցնելու գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով իրենց ձեռնարկած գործընթացը բխում է սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Գործընթացը, որը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, իրականացվել է Սահմանադրությամբ ամրագրված ԱԺ լիազորությունների շրջանակներում և այն ընթացակարգով, որը նախատեսվում է ԱԺ կանոնակարգ օրենքը: Ուզում եմ, որ հանրությունը հստակ իմանա, որ թեև գործընթացը նախաձեռնում է խմբակցությունը, սակայն հիմքերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանի տիրույթում է: Իհարկե, այս ամենի մեջ փորձ է արվում տեսնել քաղաքական գործընթաց, մանիպուլյացիա: Նախկինում ասում էին, թե իրավական գործընթացներին չենք դիմում, քաղաքական մանիպուլյացիաներ ենք անում, փորձում ենք ճնշում գործադրել դատարանի վրա: Մենք ընտրել ենք այն ուղին, որը իրավական է»,-ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց՝ իրենք իրականացնում են Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները, ՍԴ-ն պետք է իր լիազորությունների շրջանակում որոշում կայացնի: Եթե ՍԴ-ում բավարար քվե չստանա նախագիծը, ապա որոշումը կհամարվի մերժված: Վարդանյանը նշեց՝ ՍԴ-ում որևէ անձի նկատմամբ որևէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ: «Իմ քայլը» խմբակցության մոտ հիմնավոր կասկած էր առաջացել ՍԴ-ի դատավորի լիազորությունների առնչությամբ: Խմբակցության որոշումը պայմանավորված է ՍԴ-ում առկա այն հիմքերի հետ, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում կայացված որոշումներից»,-ասաց նա ու շեշտեց՝ դա անձնավորված չէ, ՍԴ-ն չի դատում անձերին, այնտեղ քննվում է ոչ թե անձերի գործը, այլ օրենսդրական նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Վարդանյանը նաև նշեց, որ այս հարցում շեշտադրումը չեն դրել ՍԴ անդամ, դատավոր եզրույթների փոխհարաբերակցության վրա, դրանք դիտարկում են որպես հոմանիշներ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ նախաձեռնությամբ չի խախտվում իշխանության թևերի տարանջատման սկզբունքը՝ Վարդանյանը պատասխանեց՝ տարանջատման սկզբունքը չի նշանակում, թե իշխանության ճյուղերը որևէ զսպման և հակակշռման մեխանիզմներ չպետք է ունենան: «Իշխանության տարբեր ճյուղերը պետք է հավասարակշռեն իրար, և ամեն ճյուղի համար նախատեսված են հավասարակշռությունն ապահովելու համար գործիքներ, իսկ մյուս իշխանության թևերի համար՝ համապատասխան երաշխիքներ»,-ասաց նա:

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Հանձնաժողովում քննարկվելուց հետո նախագիծը կքննարկվի նաև ԱԺ առաջիկա հերթական նիստում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]