«Բարսելոնա»-ի հինգ ֆուտբոլիստ կարող է հեռանալ ակումբից
15:37, 20 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի մի շարք ֆուտբոլիստներ կարող են հեռանալ թիմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Marca»-ն: Ըստ պարբերականի՝ «Բարսելոնա»-ից կարող են հեռանալ Իվան Ռակիտիչը, Սամուել Ումտիտին ու Արտուրո Վիդալը, ինչպես նաև Կառլես Ալենյան ու Մուսա Վագեն: Կապտանռնագույններին նոր համալրում չի սպասվում:
Իսպանիայի առաջնության չորս տուրերից հետո «Բարսելոնա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի միայն 7 միավոր: Առաջատարը 10 միավորով «Սևիլիա»-ն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում