Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինեկոբանկը իրականացնում է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխում

Ինեկոբանկը իրականացնում է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի սեպտեմբերի 17-ին Ինեկոբանկը հայտարարեց դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թողարկման շրջանակներում տեղաբաշխվելու է 1.5 մլրդ դրամ ծավալով դրամային և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,25%:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ժամը 10:00-ից  մինչև 2019 թվականի դեկտեմբերի 23-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում,  բաց  բաժանորդագրության  միջոցով: Շրջանառման ժամկետը դրամային պարտատոմսերի համար 36 ամիս է, իսկ դոլարայինի՝ 24 ամիս։ Արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է։

Պարտատոմսերի թողարկման ազդագրին և վերջնական պայմաններին հաճախորդները կարող են ծանոթանալ Ինեկոբանկի պաշտոնական կայքից՝ https://www.inecobank.am/hy/shareholders-investors/bonds ։

---

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
  • Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]