Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2-րդ փուլը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության 2-րդ փուլի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հայտերն ընդունվում են սեպտեմբերի 20-ից 30-ը:
Ընդունելության հայտ կարող են ներկայացնել նախկին տարիների բժիշկ-շրջանավարտները, ինչպես նաև արդեն աշխատող բժիշկ մասնագետները, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն:
Ծրագրի շրջանավարտներն ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատելու են մարզային բժշկական կազմակերպություններում:
Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504:
Հայտերն ընդունվում են հետևյալ մասնագիտություններով`
Լաբորատոր ախտորոշում 3 տեղ
Ընդհանուր վիրաբուժություն 2 տեղ
Մանկաբարձություն և գինեկոլոգիա 1 տեղ
Նյարդաբանություն 3 տեղ
Ընտանեկան բժշկություն 5 տեղ
Պալարախտաբանություն /ֆտիզիատրիա/ 1 տեղ
Հոգեբուժություն 1 տեղ
Մանկաբուժություն 3 տեղ
Ներքին բժշկություն 1 տեղ
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 1 տեղ
Շտապբուժօգնություն 4 տեղ
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 2 տեղ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում