Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային նախագիծը

Մեկնարկեց «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկեց «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամենամյա միջազգային ցուցահանդեսն անցկացվում է արդեն 9-րդ անգամ, մեկ հարկի տակ համախմբելով տարբեր երկրների գործարար համայնքները ներկայացնող արդյունաբերական կազմակերպություններին և կառույցներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նախագծի բացման խոսքում կարևորեց դրա անցկացումը հայկական արտադրանքի տարածման նոր հնարավորությունների բացահայտման տեսանկյունից:

«Այս միջոցառումը հնարավորությունների լայն շրջանակ է ընձեռում հայ գործարար համայնքին նոր բիզնես հարթակներ գտնելու, դրանցում հայրենական արտադրանքի ներկայությունն ապահովելու, առկա ներուժը, նվաճումներն ու արտադրական հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև դրանք զարգացնելու հեռանկարների տեսանկյունից»,- ասաց Ավանեսյանը:

«Երկրները մեկ հարկի տակ» նախագիծն անցկացվում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից: Սեպտեմբերի 20-22-ն անցկացվող նախագծին կմասնակցեն ՀՀ պետական այրեր, արտերկրից ժամանած գործարարներ, Հայաստանի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, որոնք հանդես կգան տնտեսության զարգացման, ներդրումների խթանման, երկկողմ համագործակցության և այլ թեմաներով զեկուցումներով: Արտերկրից ժամանած երեսունից ավելի միջազգային ընկերությունների ներկայացուցիչներն ու գործարարներն անմիջական կապեր կստեղծեն տեղի ընկերությունների հետ, կծանոթանան պետության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականությանը և հարկային արտոնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]