1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շատ վատ մրցավարություն էր աշխարհի առաջնությունում. Սամվել Գևորգյան  

Շատ վատ մրցավարություն էր աշխարհի առաջնությունում. Սամվել Գևորգյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանն աշխարհի այս առաջնությունը համարում է ամենաբարդը վերջին 3 տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գևորգյանը, մասնավորապես, փաստեց. «Աշխարհի այս առաջնությունն ամենաուժեղ կազմն էր հավաքել վերջին 3 տարում: Մեզ համար շատ վատ դասավորվեց վիճակահանությունը, քանի որ եթե ուշադիր նայենք, ապա տպավորությունն այնպիսին էր, կարծես մի քանի երկրի համար հատուկ հաջող վիճակահանություն արված լիներ»:

Գևորգյանի խոսքով` ըմբիշներից, օրինակ, Արթուր Ալեքսանյանը 5 գոտեմարտ է անցկացրել և բոլորն էլ՝ ուժեղագույն մրցակիցների հետ, հասել է մինչև եզրափակիչ: «Ահավոր վատ մրցավարության ականատես եղանք: Մրցավարները ևս լարված էին, քանի որ Տոկիո-2020-ի խաղերի համար պետք է ընտրություն կատարվեր հենց այս աշխարհի առաջնությունից հետո»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի վնասվածքին` Գևորգյանը փաստեց, որ ըմբիշը բուժզննում կանցնի այս օրերին, ինչից հետո էլ հայտնի կդառնան վերականգնվելու ժամկետները:

Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճեց երկու մեդալ (97 կգ Արթուր Ալեքսանյան` արծաթե, 63 կգ Սլավիկ Գալստյան` բրոնզե): Ազգային ընտրանին նվաճեց նաև Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր (77 կգ և 97 կգ քաշեր):

Ըմբիշները Տոկիոյի 2020 թվականի խաղերի ևս երկու վարկանիշային մրցաշար ունեն հաջորդ տարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]