1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գոհ եմ և դժգոհ աշխարհի առաջնությանն ըմբիշների մասնակցությունից. մարզչի պաշտոնակատար  

Գոհ եմ և դժգոհ աշխարհի առաջնությանն ըմբիշների մասնակցությունից. մարզչի 
պաշտոնակատար

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը միաժամանակ գոհ և դժգոհ է աշխարհի առաջնությունում մարզիկների ելույթներից:

«Մենք բավականին լավ էինք նախապատրաստվել և ուզում էինք նվաճել օլիմպիական հնարավորինս շատ վարկանիշներ: Կարող եմ ասել, որ ես գոհ եմ և դժգոհ աշխարհի առաջնությունում մարզիկների արդյունքներից: Գոհ եմ, քանի որ երկու օլիմպիական վարկանիշ ունենք, դժգոհ եմ, քանի որ քաշային կարգեր ունեինք, որտեղ կարող էինք առավել լավ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահակյանը:

Գլխավոր մարզչի պաշտոնակատարի խոսքով` առաջնությունում կրկին խնդիրներ եղան մրցավարների հետ, ովքեր թերացան 55 կգ, 63 կգ քաշային կարգերում: «Հույսեր էինք կապում Արթուր Շահինյանի, Մաքսիմ Մանուկյանի հետ»,-շեշտեց նա:

Սահակյանը փաստեց նաև, որ դեկտեմբերին կանցկացվի Հայաստանի առաջնություն, որը որոշիչ կլինի հետագա կազմի և Օլիմպիական խաղերի մասնակիցների ընտրության հարցում: «77 կգ քաշում մասնակցի հարցը կորոշվի առաջիկա մի քանի մրցաշարերի արդյունքում»,-ասաց նա:

Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճեց երկու մեդալ (97 կգ Արթուր Ալեքսանյան` արծաթե, 63 կգ Սլավիկ Գալստյան` բրոնզե): Ազգային ընտրանին նվաճեց նաև Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր (77 կգ և 97 կգ քաշեր):

Ըմբիշները Տոկիոյի 2020 թվականի խաղերի ևս երկու վարկանիշային մրցաշար ունեն հաջորդ տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]