Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԳՆ 2 աշխատակցի Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել

ԱԳՆ 2 աշխատակցի Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական 
աստիճան է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանին և ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական Արտեմ Ազնաուրյանին Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ

Արտեմ Ազնաուրի Ազնաուրյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]