1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԳՆ մի խումբ աշխատակիցների

ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԳՆ մի խումբ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.


Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Գուրգենի Սարգսյանին՝ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

Երախտագիտության մեդալով՝

Արմենուհի Ռաֆիկի Գալստյանին՝ արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ

Ռուբեն Արտեմի Շաքարյանին՝ արտաքին գործերի նախարարի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]