Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

ՄԻՊ-ն ամփոփել է Շիրակի և Արագածոտնի մարզերիՁՊՎ-ների մշտադիտարկման արդյունքները

ՄԻՊ-ն ամփոփել է Շիրակի և Արագածոտնի մարզերիՁՊՎ-ների մշտադիտարկման 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Արթիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր կատարված մշտադիտարկման այցերի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • անբավարար խցային պայմաններ (բնական լուսավորության ցածր մակարդակ, օդափոխության համակարգերի բացակայություն, հնամաշ անկողնային պարագաներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն),
  • սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ և ախտահանման աշխատանքների հետ կապված խնդիրներ,
  • զբոսաբակերի անբավարար կահավորում,
  • hամապատասխան մատյանում բժշկական գրառումները կատարվում են թերություններով:

Օրինակ՝ չի նշվում բժշկական զննության ամսաթիվը, ազատությունից զրկված անձինք ենթարկվում են բժշկական զննության ոչ թե ՁՊՎ ընդունվելիս, այլ ընդունվելուց որոշ ժամանակ անց՝ մինչև մեկ ժամ կամ ավելի ուշացմամբ (շտապ բժշկական օգնության ծառայության խմբի ուշ գալու պատճառով): ՁՊՎ ծառայողները ձերբակալվածներին իրենք են տրամադրում դեղեր, որոնք նշանակված չեն լինում բուժանձնակազմի կողմից, սակայն առկա են ՁՊՎ-ի դեղապահարանում. այս պրակտիկան անընդունելի է,

  • մերձավոր ազգականների հետ տեսակցությունները կազմակերպվում են ապակե միջնորմով, կան դրանց հսկման հետ կապված խնդիրներ,
  • առկա է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն և այլն:

Պաշտպանը կարևորում է Ոստիկանության ՁՊՎ-ների վարչակազմերի ներկայացուցիչների աշխատանքային պայմանների ու նրանց սոցիալական երաշխիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ երկրի մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Մշտադիտարկման արդյունքները խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել է ՀՀ ոստիկանություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ