Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

«Բուկինիստ»-ի հիմնադիր տնօրենը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

«Բուկինիստ»-ի հիմնադիր տնօրենը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Բուկինիստ» ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Վարդանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Բուկինիստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Լորիսի Վարդանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ