Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes-ի վարկածով

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes-ի 
վարկածով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն Է դարձել Forbes ամերիկյան հրատարակության վարկածով: Նրա վաստակը կազմել Է 150 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Ուեսթին հաջողվել Է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մեղլ Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել Է Yeezy մարզակոշիկները: Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) երկրորդ դիրքն Է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում Դրեյքն Է՝ 75 մլն դոլարով: Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրեւիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) եւ Դոնալդ Գլովերը, որը հայտնի Է նաեւ Childish Gambino մականունով: Նա վաստակել Է 35 մլն դոլար: Առավել բարձր վարձատրվող առաջին 20 ռեփերները միագումար վաստակել են 860 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: 2018 թվականի թոփը 76,5 մլն դոլարով գլխավորել Էր Ջեյ-Զին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]