Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Disney-ն արկածային ֆիլմ կնկարահանի ասպետների մասին

Disney-ն արկածային ֆիլմ կնկարահանի ասպետների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney կինոընկերությունը նկարահանելու Է «Ասպետներ» արկածային ֆիլմը, որի գործողությունը կծավալվի Միջին դարերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Collider-ը: Կինոնկարում քմահաճ երիտասարդ մի կին միանում Է ասպետին, ով պետք Է ոչնչացնի արտեֆակտը, որն սպառնալիք Է բերում ամբողջ աշխարհին, մինչ այն կհայտնվի վատ ձեռքերում:

Կինոժապավենի սցենարիստը կլինի Մեթ Օրթոնը («Ֆինալ» գործողությունը»), իսկ գործադիր պրոդյուսերները՝ Ջեսիկա Վիրթուն եւ Չեզ Սալեմբիրը: Վիրթուն նաեւ մասնակցում Է «Ստերվելլա», «Մուլան» եւ «Ջրահարսը» ֆիլմերի աշխատանքներին, իսկ Սալեմբիրը՝ «Տիկիններ եւ Թափառաշրջիկներ»-ի Էկրանավորմանը: Սպասվում Է, որ կինոնկարը կցուցադրվի լայն վարձույթով: Այժմ ստուդիայի արտադրության մեջ են մի քանի նախագծեր, որոնցում գործողությունը տեղի Է ունենում Միջին դարերում, այդ թվում՝ Ռիդլի Սքոթի «Ասք Մեռլինի մասին» կինոնկարը եւ «Սուրը քարի մեջ»-ի ռեմեյքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ