Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրասիական մեծ գործընկերության կազմավորումը մնում Է Ռուսաստանի անվերապահ գերակայությունը. Լավրով

Եվրասիական մեծ գործընկերության կազմավորումը մնում Է Ռուսաստանի անվերապահ գերակայությունը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական մեծ գործընկերության կազմավորման օժանդակումը բացարձակ գերակայություն Է մնում Ռուսաստանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մեր անվերապահ գերակայությունն Է մնում Եվրասիական մեծ գործընկերության՝ Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընդարձակ ինտեգրացիոն կոնտուրի կազմավորման բնական գործընթացների օժանդակումը՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի եւ մայր ցամաքի բոլոր մյուս պետությունների մասնակցությամբ, ներառյալ Եվրամիության երկրները»,- գրել Է Լավրովն «Աշխարհն ուղեխաչքում եւ ապագայի միջազգային հարաբերությունների համակարգը» հոդվածում՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի համար: «Հետեւողական շարժումն այդ ընդհանուր ստեղծարար ուղղությամբ թույլ կտա ոչ միայն ապահովել մասնակից երկների ազգային տնտեսությունների դինամիկ զարգացումը, այլեւ անվտանգության եւ կայունության ամուր հիմքեր ստեղծել Լիսաբոնից մինչեւ Ջակարտա ընկած լայնարձակ տարածություներում»,- նշել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]