Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արաբական կոալիցիան ռազմական գործողություն Է սկսել Եմենում

Արաբական կոալիցիան ռազմական գործողություն Է սկսել Եմենում


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում ռազմական գործողություն Է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Arabiya-ն:
Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալիքին հայտարարել Է, որ գործողությունը համապատասխանում Է միջազգային իրավունքին, եւ խնդրել Է քաղաքացիական անձանց հեռու մնալ գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից: Կոալիցան նշում Է, որ թշնամական օբյեկտների ոչնչացումը նպաստում Է ծովային նավագնացության ազատությանը:
Ավելի վաղ Թուրքի ալ Մալիքին հայտնել Է, որ կոալիցիոն ուժերը խափանել են «հուսի աշխարհազորայինների ահաբեկչական գործողությունը Կարմիր ծովի հարավում»:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, եմենցի ապստամբ հուսիները ստանձնել են այն հարվածների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 14-ին հասցվել են Սաուդյան Արաբիայի Aramco նավթընկերության օբյեկտներին, սակայն Էր Ռիադում գտնում են, որ գրոհներն իրականացվել են ոչ Եմենից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]