Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վերլուծաբանները նշել են աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնները

Վերլուծաբանները նշել են աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնները
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքը պահպանում Է միջազգային առաջատար ֆինանսական կենտրոնի կոչումը, որին հաջորդում են Լոնդոնը եւ Հոնկոնգը, որոնց միջեւ տարբերությունն աննշան Է: Այդ մասին Է վկայում «Ֆինանսական կենտրոնների համաշխարհային վարկանիշը» (The Global Financial Centres Index), որն իր կայքում հրապարակել Է Մեծ Բրիտանիայի Z/Yen Group վերլուծական ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զեկույցի հեղինակներն ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսին տվել են 790 բալ, իսկ Եվրոպայում եւ Ասիայում դրա գլխավոր մրցակիցներին՝ համապատասխանաբար 773 եւ 771: Նշված երեք երկրներին հաջորդում են Սինգապուրը (762), Շանհայը (761), Տոկիոն (757) եւ Պեկինը (748): Առաջին անգամ առաջատարների տասնյակ են մտել Դուբայը (740), Հարավային Չինաստանի Շենչժենը (739) եւ Սիդնեյը (738): Այդ մեգապոլիսները թոփ-տասնյակից դուրս են մղել Տորոնտոն, Ցյուրիխը եւ Ֆրանկֆուրտը:
Աշխարհի ֆինանսական կենտրոնների ինդեքսն սկսել Է հաշվարկվել 2007 թվականին եւ նորացվում Է կես տարին մեկ անգամ: Միագումար բալի հաշվարկը նկատի Է առնում հինգ ցուցանիշ՝ գործարար պայմանները, ֆինանսները, ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը եւ համբավը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]