Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 18-ին Սևանում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Ծովագյուղում ապրող 59-ամյա մի տղամարդու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բնակարանին կից խորդանոցի զննությամբ հայտնաբերվել, առգրավվել ու փաթեթավորվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 38 գրամից ավելի։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ