Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի 
անօրինական հատման դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով սեպտեմբերի 19-ին ստուգման են ենթարկել Վահագնի գյուղում ապրող 40-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտմեքենան, որը բեռնված էր մոտ 4խմ փայտանյութով։

Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ տղամարդը փայտանյութը պատրաստել է Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառ հատելով։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ