Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանը կդիրքավորվի ՏՏ միջազգային քարտեզում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանը կդիրքավորվի ՏՏ միջազգային 
քարտեզում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Աշխարհի շուրջ  70 երկրից  հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ  առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում:  

Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է  ունեցել նաեւ  ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում  Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է  «WCIT 2019»-ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին  ընձեռնվել  էր դեռևս 2014-ին:

«Դա այն միջոցառումն է եւ այն վայրը, որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները  մեկտեղվում են  եւ հիմնական քննարկման նյութ դարձնում ՏՏ ոլորտի ապագան: Ու քանի որ այսօր ՏՏ ոլորտը աշխարհում շատ արագ է  զարգանում եւ ապագայի տեսլականը շատ կարեւոր է, այդ պատճառով էլ համաժողովի հանդեպ  մեծ է աշխարհի բոլոր երկրների հետաքրքրությունը:  Հայաստանում համաժողովի անցկացումը կտա մեզ հնարավորություն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ոլորտի  ներկայացուցիչների հետ հանդիպելու, նրանց ունկնդրելու, կխթանվի   աշխարհի ՏՏ քարտեզում Հայաստանի դիրքավորումը՝ զարգացման նոր հեռանկարներ բացելով»,-  ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ մատնանշելով  ՏՏ հեղինակավոր մասնագետների հետ հաղորդակցվելու  կարեւորությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]