Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդունել է Բելառուսի ՆԳՆ պատվիրակությանը

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդունել է Բելառուսի ՆԳՆ 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝  կազամակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, միլիցիայի գնդապետ Վլադիմիր Տիխինյայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանունքի պետ Վարդգես Նաջարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` Արման Սարգսյանը կարևորել է հայ-բելառուսական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և հույս հայտնել, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձել առաջիկայում նախատեսվող քրեական ոստիկանության դեպարտամենտի, շարժական պարեկային ծառայության կազմավորման ու ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման գործընթացին:

Կողմերն ընդգծել են, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է իրավապահ մարմինների փորձի փոխանակումը: Մասնավորապես, խոսվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական հեղինակությունների, այսպես ասած, օրենքով գողերի հանցավոր գործունեության, բարձր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ու միջազգային հետախուզման մեջ գտնվողներին հայտնաբերելու մասին:

Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում իրավապահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]