1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում սիրիացի փախստականների թվի աճի մասին

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում սիրիացի փախստականների թվի աճի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում ժամանակավորապես բնակություն հաստատած սիրիացի փախստականների թիվը անցել է 3 մլն 600 հազարը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվամիջոցը:

Նախարարը հայտնել է նաև, որ իրենց կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում ստեղծված անվտանգ շրջաններ մինչ օրս վերադարձել է 354 հազար սիրիացի:

 Նա նշել է, որ այս տարվա ընթացքում ավելի քան 270 հազար ապօրինի միգրանտ է փորձել մուտք գործել Թուրքիա:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ: Ավելի ուշ՝ 2018 թվականին, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջաններում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]