1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելում «Կախոլ-Լավան»-ի առաջնորդը խոստացել Է կազմել միասնության կառավարություն եւ գլխավորել այն

Իսրայելում «Կախոլ-Լավան»-ի առաջնորդը խոստացել Է կազմել միասնության կառավարություն եւ գլխավորել այն


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հինգշաբթի օրը խոստացել Է սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով կազմել միասնության կառավարություն եւ գլխավորել այն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես մտադիր եմ լայն լիբերալ կառավարություն ստեղծել եւ գլխավորել այն»,- հայտարարել Է Գանցը Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են Իսրայելի հեռուստատեսության հիմնական ալիքները:
«Կառավարության կազմումն արդեն սկսվել Է: Ես ինքս կվարեմ (կառավարությունը կազմելու շուրջը) բանակցությունները եւ չեմ ենթարկվի ճնշման»,- շարունակել Է Գանցը: Սեպտեմբերի 19-ին ավելի վաղ Նաթանյահուն դիմել Է Գանցին եւ նրան լայն միասնության կառավարություն ստեղծելու կոչ արել:
Վերջին տվյալներով՝ ձայների 97 տոկոսի հաշվումից հետո «Կախոլ-Լավանն» ստանում Է 33 տեղ Կնեսետի 120 տեղից, «Լիկուդ» կուսակցությունը՝ 31 տեղ: Աջ կուսակցությունների դաշինքը, որոնց վրա կարող Է հենվել Նաթանյահուն կոալիցիա ստեղծելու համար, կարող Է խորհրդարանում 55 տեղի հույս ունենալ, իսկ կենտրոնամետ եւ ձախ կուսակցությունները՝ «Կախոլ-Լավանի» գլխավորությամբ՝ 57 տեղ, նշում Է Haaretz թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]