Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թեհրանը Saudi Aramco-ի վրա գրոհներին Իրանի մեղսակցության ապացույցներ Է պահանջում Էր Ռիադից

Թեհրանը Saudi Aramco-ի վրա գրոհներին Իրանի մեղսակցության ապացույցներ Է պահանջում Էր Ռիադից

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Էր Ռիադից պահանջում Է տրամադրել այն բանի ապացույցներ, որ Իրանն Է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւում: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե նրանք Իրանի մեղսակցության ապացույցներ ունեն, ապա թող տրամադրեն դրանք»,-Մուսավիի խոսքը մեջբերում Է Al Alam հեռուստաալիքը: Նա հավելել Է, որ «Թեհրանը չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»: Սեպտեմբերի 18-ին Էր Ռիադը գրոհներին մեղսակցության մեջ մեղադրել Է Իրանին, ներկայացնելով մի շարք ապացույցներ, բայց խոստովանելով, որ հրթիռների արձակման վայրը մինչ այժմ չի պարզվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]