Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից փաստաթղթեր Է ստացել Brexit-ի վերաբերյալ

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից փաստաթղթեր Է ստացել Brexit-ի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) Մեծ Բրիտանիայի իշխանություններից ստացել Է փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, բովանդակում են Լոնդոնի առաջարկությունները Միությունից թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների համաձայնագրի վերաբերյալ: Սեպտեմբերի 19-ին Բրյուսելում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարող եմ հավաստել, որ մենք փաստաթղթեր ենք ստացել Մեծ Բրիտանիայից եւ կուսումնասիրենք դրանք: Այսօր եւ վաղը մեզ մոտ տեղի կունենան տեխնիկական քննարկումներ»,- ասել Է նա:
Անդրեեւան նաեւ հաստատել Է այն տեղեկատվությունը, որ սեպտեմբերի 20-ին տեղի կունենան բանակցություններ Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիի եւ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]