Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։ Երկաթգծի կայարանից դեպի Սայաթ-Նովա փողոց կգործեն անվճար ավտոբուսներ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ