Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքում նախատեսվում է տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ

Գեղարքունիքում նախատեսվում է տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ

 ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ ԳԱԱ Սեւանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին, «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրեց «Թիմ մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանը, աշխատանքային խումբը նպատակ ունի Գեղարքունիքի մարզի Գավառ,  Մարտունի  եւ Վարդենիս  քաղաքների մաքրման կայանների տեղադրումից հետո նույն հատվածներում տեղադրել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ, որոնք հնարավորություն կտան՝ կոյուղաջրերի մաքրման աստիճանը հասցնել մինչեւ 98 տոկոսի:

«Հիմա մենք պետք է հասկանանք, թե այդ երեք քաղաքների կոյուղաջրերին ինչպիսի ջրեր են խառնվում, հնարավո՞ր է, արդյոք, փոխել դրանց ուղղությունը, որպեսզի հստակեցնենք, թե ինչ հզորության կայաններ կարող ենք տեղադրել տվյալ տարածքներում: Որքան քիչ ջրեր խառնվեն կոյուղաջրերին, այնքան փոքր  հզորության կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ կտեղադրենք եւ ֆինանսական առումով պակաս գումար կծախսենք դրանց ձեռք բերման ընթացքում»,- նշեց  Մանվել Գաբրիելյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին իր հնարավորության եւ լիազորության շրջանակներում, իսկ  աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց անձամբ այցելել տարածքներ, ուսումնասիրություն անցկացնել ու նորից մեկ հանդիպում ունենալ՝ գաղափարի  շուրջ ավելի կոնկրետ քննարկում կազմակերպելու համար:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության  վարչության աշխատակիցների ուղեկցությամբ աշխատանքային խումբը մեկնեց մաքրման կայանների տարածքներ՝ համապատասխան դիտարկումներ անցկացնելու համար:նշեց Մանվել Գաբրիելյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին իր հնարավորության եւ լիազորության շրջանակներում, իսկ աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց անձամբ այցելել տարածքներ, ուսումնասիրություն անցկացնել ու նորից մեկ հանդիպում ունենալ՝ գաղափարի շուրջ ավելի կոնկրետ քննարկում կազմակերպելու համար:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցների ուղեկցությամբ աշխատանքային խումբը մեկնեց մաքրման կայանների տարածքներ՝ համապատասխան դիտարկումներ անցկացնելու համար:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]