Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը զոհված զինծառայողների մայրերին խնդրեց տալ խնդիրները հերթով լուծելու հնարավորություն

ՀՀ վարչապետը զոհված զինծառայողների մայրերին խնդրեց տալ խնդիրները հերթով 
լուծելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ովքեր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով փոխհատուցում իրենց կորստի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը հիշեցրեց՝ կառավարության առաջին որոշումներից մեկն է եղել, որ Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարումներ իրականացնի 2014 թվականի հունվարի 1-ից մարտական հերթապահության ժամանակ տեղի ունեցած դեպքերի համար: Նախկինում` վճարումները իրականացվում էին 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար:

«Դրանից 7 ամիս հետո որոշում կայացվեց, որ վճարումներ իրականացվեն 2008 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Ընդամենը մեկ տարվա մեջ 9 տարով հետ ենք տարել: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր խնդիրն է, որ այս հիմնադրամը պետք է հետ գնա մինչև 1990-ականներ: Դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն (կրճատվի ստվերը աշխատաշուկայում, որպեսզի աշխատողի վճարած 1000 դրամներով ավելանան հիմնադրամի գումարները-խմբ.), և քաղաքացիները դրան արձագանքել են: Այս տարի մենք 65 հազարից ավելի նոր գրանցված աշխատատեղ ունենք: Վերջին ասուլիսի ժամանակ ես ասացի, որ 1000 դրամի հիմնադրամի վճարումները ավելանում են»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խնդրում է զոհված զինծառայողների մայրերից տալ հնարավորություն, որ այդ խնդիրները հերթով լուծեն:

«Ես հիմա որպես վարչապետ ամաչում եմ, որ այսպիսի հարց եմ քննարկում, որովհետև համարում եմ, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ, որ ձեր հարցը մինչև այսօր լուծված չէ»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]