1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել Է 20-ի

Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել Է 20-ի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի, վիրավորվել Է 93 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալին:

Ավելի վաղ Սիյալը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ պայթյունից զոհվել Է 12, վիրավորվել ավելի քան 60 մարդ: «Ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել Է 20, վիրավորվել՝ 93 մարդ»,- ասել Է Սիյալը գործակալությանը: Նա նշել Է, որ պայթյունը որոտացել Է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Նա հավելել Է, որ վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել Է պայթյունից:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական խմբավորումը: Գրոհն իրականացվել Է այն բանից երկու օր անց, երբ սեպտեմբերի 17-ին «Թալիբան»-ը, որն սպառնացել Է վիժեցնել սեպտեմբերի վերջին նշանակված նախագահական ընտրությունները, պայթյուններ կազմակերպեց Քաբուլում եւ Փարվանի նահանգում, դրանց զոհ դարձավ 48 մարդ, տուժեց եւս 80 բնակիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]