Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեծ Մասրիկը մշակույթի տան նոր շենքի կարիք ունի

Մեծ Մասրիկը մշակույթի տան նոր շենքի կարիք ունի

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն երկու ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 9-ից մեկնարկել եւ ընթանում են ճանապարհների հիմնանորոգման եւ մշակույթի տան նոր շենքի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգվում են գյուղի գերեզմանոց եւ տարրական դպրոց տանող ճանապարհները՝ մեկուկես կիլոմետր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 82 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի կարիքների համար կառուցվում է մշակույթի տան նոր շենք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մեծ Մասրիկի գյուղապետարանը:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: : «Մեծ Մասրիկի մշակույթի տան շենքը, որը կառուցվել է նախորդ դարի 40-ական թվականներին, վթարային վիճակում էր, նույնիսկ այն աստիճան, որ հիմնանորոգման համար պիտանի չէր, ուստի դիմեցինք մարզպետարան՝ նոր շենք կառուցելու խնդրանքով»,-ներկայացրեց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]