1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց

Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցներում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 138 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը: Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցներում ասֆալտապատվելու է 1,6 կիլոմետր ընդհանուր  երկարության ճանապարհ՝ շուրջ 11 հազար 300 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 9-ից եւ կավարտվեն մինչեւ այս տարվա դեկտեմբեր: Գավառի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ փողոցներում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել ավելի քան երեսուն տարվա ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]