Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփին փորձում են խաբեությամբ ներքաշել պատերազմի մեջ. Իրանի ԱԳ նախարար

Թրամփին փորձում են խաբեությամբ ներքաշել պատերազմի մեջ. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փորձում են պատերազմի մեջ ներքաշել Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարն այդպես Է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի արած այն հայտարարությանը, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհը, որում Վաշինգտոնը կասկածում Է Թեհրանին, «պատերազմի ակտ Է»:

«Պատերազմի ակտ» կամ քարոչզություն հօգուտ պատերազմի՞: «Բ խմբի» մնացորդները փորձում են խաբեությամբ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ: Հանուն իրենց իսկ բարօրության նրանք պետք Է աղոթեն, որ չստանան այն, ինչին ձգտում են»,-գրել Է Զարիֆը Twitter-ում:

Զարիֆը «Բ խումբ» Է համարում մի շարք քաղաքական գործիչների միավորումը, որոնց թվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ բեն Նահայյանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]