Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իրինա Ղափլանյանը մասնակցել է «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին

Իրինա Ղափլանյանը մասնակցել է «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» 
էկոլոգիական նիստին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Չինաստանի Սիան քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին ներկա էին մի շարք երկրների բարձրաստիճան հյուրեր (Մոլդովա, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա և այլն)։

Էկոլոգիական նիստում քննարկվել են մթնոլորտային աղտոտվածության կանխարգելման, օդի մոնիթորինգի, էկոքաղաքների և կանաչ տրանսպորտին վերաբերող հարցերը և դրանց շուրջ համագործակցության զարգացման  խթանման հեռանկարները։

Նիստի բացման ելույթի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում օդի որակի և մոնիթորինգի համակարգի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Իրինա Ղափլանյանը հանդիպել է Չինաստանի ժողովրդական հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ժաո Յիմինգին և քննարկել 2019 թվականի ապրիլին Հայաստանի և Չինաստանի միջև կնքված համագործակցության հուշագրով ամրագրված փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ արվող քայլերը։ Անդրադարձ է եղել նաև երկու պետությունների միջև էկոտուրիզմի ոլորտում համագործակցության, անտառվերականգնման, օդի մոնիթորինգի համակարգի բարելավման հարցերին։  

Սիանի քաղաքապետի տեղակալ Մա Սիանպինգի հետ փոխնախարարը քննարկել է օդի որակի բարելավման և էկոքաղաքների ստեղծման ոլորտներում Հայաստանի քաղաքների հետ հնարավոր համագործակցության հեռանկարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]