Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կադրային փոփոխություններից իշխանությունը դուրս կգա ուժեղացած. Հակոբ Արշակյան

Կադրային փոփոխություններից իշխանությունը դուրս կգա ուժեղացած. Հակոբ 
Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով, և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը: «Նորմալ իրավիճակ է, երբ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում են բաժանվել։ Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ, և տարբեր պատասխանատվություններ կան: Այդ առումով չէի ուզենա մեկնաբանել: Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզնից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել ու նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հակոբ Արշակյանը։

Նախարարը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը՝ նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։

Հարցին, իսկ իր աշխատանքից գո՞հ է իր գործատուն՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Հուսամ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]