Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային

Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» 
թեմային

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 18-ին,  մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, 220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 60 000 տպաքանակով:  Նամականիշի դիզայնի հեղինակն է դիզայներ Գևորգ Պողոսյանը:

Նամականիշի վրա պատկերված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհարանը: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, իսկ նամականիշի աջ և ձախ հատվածներում տեղադրված են Հայրապետական նշանակները:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը):

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ:

Վեհարանն (1910-1914թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է: Այդտեղ են գտնվում գահասրահն ու խորհրդարանը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր Աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը: Վեհարանի նոր երկհարկանի շենքը կառուցվել է 1914 թվականին ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]