Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապրիլյան քառօրյայի ընթացքում վիրավորված զինծառայողի բուժումը կկազմակերպվի արտերկրում

Ապրիլյան քառօրյայի ընթացքում վիրավորված զինծառայողի բուժումը կկազմակերպվի 
արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով հատկացրեց 9 մլն 436.8 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 5-ին՝ Թալիշում: Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը ստացել է ականապայթյունային ողնաշար-ողնուղեղային վիրավորում:

«Գումարը ներառում է ստացիոնար բուժման և կեցության ծախսերը, ճանապարհածախսը: Կա մասնագիտական եզրակացություն, որ Հայկ Սեխլիյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս հարցը քննարկել են բավականին երկար ու մանրամասն: «Եկել ենք եզրահանգման, որ բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում, մենք նման լուծումների չենք գնա՝ ուղղակի ֆորմալ արտասահման ուղարկելու տրամաբանությամբ, իսկ այն դեպքերում, երբ կա հստակ մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, այդ դեպքերը առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»,- ասաց Վարչապետ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]