Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Վրաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Թբիլիսիի քաղաքապետն Է. հարցում

Վրաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Թբիլիսիի քաղաքապետն Է. հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վարկանիշն ամենաբարձրն Է Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների շրջանում: Այդ մասին վկայում են Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կատարած ուսումնասիրության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցումն անցկացվել Է հուլիսի 13-ից 29-ը: Դրան մասնակցել Է ավելի քան 2,1 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը կազմել Է 2-3 տոկոս: «Կախա Կալաձեի գործունեությունը «շատ լավ» Է գնահատում հարցման մասնակիցների 11 տոկոսը, «լավ»՝ 34 տոկոսը, «միջին»՝ 37 տոկոսը, բացասական՝ 10 տոկոսը, իսկ «խիստ բացասական՝ 5 տոկոսը»,-ասված Է հետազոտության նյութերում:

Հարցման արդյունքների համաձայն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել Է հարցման մասնակիցների 12 տոկոսի դրական գնահատականը (1 տոկոսը նրա գործունեությունը գնահատել Է «շատ լավ», 11 տոկոսը՝ «լավ»), դրա հետ մեկտեղ հարցվածների 36 տոկոսը նրա գործունեությունը համարում Է «միջին», 28 տոկոսն այն գնահատել Է «շատ վատ», 12 տոկոսը՝ «վատ»:

Խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձի գործունեությունը պաշտպանել Է 10 տոկոսը (1 տոկոսը՝ «շատ լավ», 9 տոկոսը՝ «լավ»), նրան բացասական գնահատական Է տվել 24 տոկոսը, միջին՝ 16 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]