Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Գյումրիում ավտոմաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին

Գյումրիում ավտոմաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեին հատկացրեց նոր միջոցներ՝  այս անգամ 970 մլն դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավտոմաքսատուն կառուցելու առաջին փուլում ՊԵԿ-ին հատկացվել է 181 մլն դրամ, երկրորդ փուլում հատկացվել է 966 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են աշխատանքները: «Ժամկետների մեջ տեղավորվում ենք, թեև ինչ-որ մի փուլում կարող ենք անցնել 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Հոկտեմբերի 11-ը որպես մեկնարկի ամսաթիվ, մնում է նույնը»,-ասաց Անանյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավտոմաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով, որպեսզի ավտոմեքենաների ներկրման այս ակտիվ փուլում այն աշխատի: «Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք»,- կատակեց վարչապետը։

«Իրականում ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն եղել է, արել ենք», – պատասխանեց ՊԵԿ նախագահը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ