Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիոյի դատարանը անխուսափելի Է ճանաչել «Ֆուկուսիմայի» վթարը

Տոկիոյի դատարանը անխուսափելի Է ճանաչել «Ֆուկուսիմայի» վթարը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի դատարանը վճիռ Է կայացրել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի գործով, որտեղ 2011 թվականին վթար տեղի ունեցավ ցունամիի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ չեղյալ են հայտարարվել Tokyo Electric Power գործարկու ընկերության երեք ղեկավարների, այդ թվում՝ ընկերության նախկին նախագահ Ցունեհիսե Կացումատուին ներկայացված անփութության մեղադրանքները: Վթարը կանխելու հնարավորության վերաբերյալ դատախազության վարկածը հաջողվել Է հերքել:

2017 թվականին ղեկավարությանը վերագրել են հանցանք, որ նրանք չեն ձեռնարկել կայանում վթարը կանխելու միջոցներ, թեեւ 2008 թվականին դուստր ընկերությունը պարզել Էր, որ «Ֆուկուսիմայի» մերձակա ափին հնարավոր Է ցունամիի առաջացում մինչեւ 15,7 մետր բարձրությամբ: 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9,1 մագնիտուդով երկրաշարժ, որը ցունամի առաջացրեց: Տարերքի հարվածը վթարի հանգեցրեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, որտեղ շարքից դուրս եկավ ռեակտորների հովացման համակարգը:

Դա խոշորագույն միջուկային աղետն Էր 25 տարվա ընթացքում՝ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո: «Ֆուկուսիմայում» վթարի հետեւանքների վերացման աշխատանքները կտեւեն շուրջ 40 տարի:

Ատոմակայանում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան 160 հազար մարդ հարկադրված Էր լքել տները: Բացի դրանից, այն ժամանակ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով Ճապոնիայում զոհվեց 18 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am