Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Աֆրիկյան պետությունների հետ համագործակցությանը մեծ ներուժ ենք տեսնում. ԱԳ նախարար

Աֆրիկյան պետությունների հետ համագործակցությանը մեծ ներուժ ենք տեսնում. ԱԳ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան միության հետ, քանի որ մեր երկիրն Անդրսահարյան Աֆրիկայում չունի ներկայացուցչություն։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության նիստում նշեց, որ այժմ Աֆրիկայում դեսպանություն ունենք միայն Եգիպտոսում։
«Մենք այս փուլին հասել ենք մեր հետևողական աշխատանքի շնորհիվ։ Սա կարևոր է և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական օրակարգերի առումով։ Այս ուղղությամբ մենք բավական մեծ ներուժ ենք տեսնում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ արդեն իսկ կատարված են խորքային հաշվարկներ, և ինքը վստահ է, որ Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին համաձայնեց, որ Աֆրիկայում բավական մեծ և պոտենցիալ շուկա կա՝ մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում։

Նախարարը միաժամանակ բարձրացրեց արևելաաֆրիկյան երկրներից Քենիա և Ռուանդա մուտքի արտոնագրերի բավական բարդ ընթացակարգի դյուրացման հարցը։

«Չեմ շտապի ուրվագծել մյուս ուղղությունները, որոնցով ընդլայնվելու ենք և հաստատելու ենք մեր ներկայությունը։ Մեզ առայժմ պետք է ամրապնդվել Ադիս Աբեբայում», - նշեց Զոհրաբ Մնացականյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ մուտքի արտոնագրերի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:

Կառավարությունն ընդունել է որոշումներ՝ Իսրայելի Պետությունում և Եթովպիայում դեսպանություններ բացելու վերաբերյալ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ