Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ամերիկյան համալսարանների ուսանողները ՀՀ-ում ծանոթանում են եզդիական համայնքի կյանքին

Ամերիկյան համալսարանների ուսանողները ՀՀ-ում ծանոթանում են եզդիական 
համայնքի կյանքին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք համալսարանների ուսանողներ ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետությունում ծանոթանալ եզդիական համայնքի կյանքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնի ծառայությունում նրանց համար կազմակերպվել է տեսական դասընթաց, որից հետո ուսանողները կայցելեն նաև եզդիական կյանքի հետ կապված մշակութային վայրեր:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Սաշիկ Սուլթանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եզդիական համայնքի հետ ծանոթանալու նախաձեռնությունը ուսանողներինն է:

«Ամերիկայի մի քանի համալսարանից են եկել և Հայաստանի մասին հետազոտություն են անում: Դրա շրջանակում ցանկացան տեղեկություն ստանալ ազգային փոքրամասնությունների ու ամենամեծ փոքրամասնության մասին, և մենք այսօր նրանց համար կազմակերպել ենք դասընթաց: Նախաձեռնությունն իրենցն է եղել: Փորձում ենք տեղեկություններ տրամադրել այն մարդկանց, որոնք հետաքրքրված են եզդիներով: Անընդհատ կազմակերպում ենք նման դասընթացներ տարբեր խմբերի համար»,- ասաց Սուլթանյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնի ծառայության պետ Ավագ Հակոբյանն ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումներ իրենց մոտ իրականացվում են գրեթե ամեն ամիս, սակայն օտարերկրացիների այցերն իրենց կենտրոն դեռ նոր են թափ առնում:

«Հայաստանում ունենք 11 ազգային փոքրամասնությունների համայնքներ: Գրեթե ամեն ամիս մեկ համայնքի, և մեկ դպրոցի հետ հանդիպում ենք ունենում: Օտարերկրացիների համար նոր ենք սկսել այսպիսի միջոցառումներ կազմակերպել, որպեսզի տեղեկանան, որ Հայաստանն այսպիսի մեծ ներդրում ունի ազգային փոքրամասնություններ կյանքում»,- նշեց Հակոբյանը:

ԱՄՆ-ից ժամանած ուսանողներն իրենց ճանաչողական այցի ընթացքում արդեն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, պատրաստվում են այցելել նաև Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ